«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էդմոն Մարուքյան. Մեզ միշտ ասվել է, որ համանախագահները դեմ են Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը

Էդմոն Մարուքյան. Մեզ միշտ ասվել է, որ համանախագահները դեմ են Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը
26.11.2020 | 22:08

Ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«8 տարի է` ես պատգամավոր եմ, դրանից առաջ չեմ կարող ասել: 8 տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը, մեզ off the records ասվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ են, որ ճանաչենք: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորը շեշտեց, որ նույն պատասխանն է եղել նաեւ ապրիլյան պատերազմից հետո ԱԺ ներկայացված առաջարկին: «Սեպտեմբերի 27-ին, ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես վարչապետին հարց եմ տվել, թե՝ պարոն վարչապետ, չէինք ճանաչում, քանի որ մենք վախենում էինք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարող է հիմա ճանաչենք Արցախը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա ձեր առաջարկով մտավ քաղաքական օրակարգ: Դրանից հետո պատերազմի ժամանակ ինձ մի քանի քաղաքական ուժեր են դիմել, թե՝ եկեք ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կապվել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինքն ասել է` լավ առաջարկ է, բայց կարող է հիմա խանգարենք պատերազմի պրոցեսին, եկեք դեռ սպասենք»,- պատմեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ